Հունաստանի արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան երկար ժամանակ ի վեր առաջին անգամ ժողովրդականությամբ զիջել Է «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) աջ կենտրոնամետ կուսակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է РИА Новости-ն, վկայում են հասարակական կարծիքի՝ երկրում անցկացված հարցման տվյալները:
GPO ընկերության կողմից Mega հեռուստաալիքի համար անցկացված հարցման համաձայն, ՆԴ-ն հավաքում Է հարցվածների ձայների 25,3 տոկոսը, ՍԻՐԻԶԱ-ն՝ 25 տոկոսը: 5,5 տոկոս ձայներով երրորդ տեղում Է «Ոսկե արշալույսը»:
Նույն այդ ընկերության կողմից հունիսի 15-ին անցկացված հարցման համեմատությամբ ՍԻՐԻԶԱ-ն կորցրել Է ընտրողների 10,1 տոկոսին (եղել Է 35,1 տոկոս), իսկ ՆԴ-ն ավելացրել Է 2,3 տոկոս ձայներ (եղել Է 23 տոկոս):
Միևնույն ժամանակ, դատելով վերջին հարցումների տվյալներից, սեպտեմբերի 20-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա ինքնուրույն կառավարություն կազմել: