ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին տիրող իրավիճակը ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:
Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպրշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է նաև սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: