«Դոմոդեդովո» օդանավակայանում 100 չվերթ է հետաձգվել

12:41     3 սեպտեմբերի, 2015

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով ավելի քան 100 չվերթ է հետաձգվել։  Այս մասին հայտնում է ՌոսԲալտ գործակալությունը:

Առավոտյան օդանավակայանից տարհանվել է մոտ 3 հազար ուղևոր։ 

08.45-ի դրությամբ հրդեհն ամբողջովին հանգցրել են: Ըստ նախնական տեղեկատվության, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: 

Օդանավակայանն այժմ վերադառնում է աշխատանքի բնականոն ընթացքին: Տարհանման պատճառով մեծ հերթեր են գոյացել: 


© armedia.am