Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով ավելի քան 100 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է ՌոսԲալտ գործակալությունը:
Առավոտյան օդանավակայանից տարհանվել է մոտ 3 հազար ուղևոր։
08.45-ի դրությամբ հրդեհն ամբողջովին հանգցրել են: Ըստ նախնական տեղեկատվության, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը:
Օդանավակայանն այժմ վերադառնում է աշխատանքի բնականոն ընթացքին: Տարհանման պատճառով մեծ հերթեր են գոյացել: