Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 5 աստիճան և գտնվում է 83-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո խաղ չանցկացրած Հայաստանի թիմի միավորների քանակը հասել է 394-ի:
Առաջատարների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արգենտինա - 1442 միավոր
2. Բելգիա - 1269
3. Գերմանիա - 1248
4. Կոլումբիա - 1224
5. Բրազիլիա – 1209
6. Պորտուգալիա – 1186
7. Ռումինիա – 1176
8. Չիլի – 1149
9. Ուելս - 1146
10. Անգլիա – 1143
Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, ապա նրանք զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները.
32. Ռուսաստան – 780
76. Ուզբեկստան – 453
80. Էստոնիա – 405
83. Հայաստան – 394
90. Լատվիա – 377
109. Լիտվա – 294
110. Ադրբեջան – 291
124. Մոլդովա – 245
145. Ղազախստան – 184
147. Վրաստան – 180
149. Թուրքմենստան – 172
155. Ղրղզստան – 160
158. Տաջիկստան - 155: