Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-նշել է Հովհաննիսյանը։
Վերջինիս փոխանցմաբ՝ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։