ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել։ Նա նման կարծիք է հայտնել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը՝ մեկնաբանելով սահմաններին գրանցված վերջին լարվածությունը:
Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- հայտնել է նա։