ՆԱՏՕ-ի մեջ մտնող պետությունները չպետք է հրաժարվեն Ռուսաստանի հետ երկխոսությունից` չնայած Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոսկվայի և Արևմուտքի երկրների միջև Ոկրաինայի պատչառով սրված հարաբերություններին: Նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ հարաբերությունների պաղեցումը չպետք է ազդի ՌԴ-ի հետ երկխոսության հնարավորության վրա: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց հենց դրա համար էլ պետք է հանդիպենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը: «Սխալ է այն կարծիքը, թե երկխոսությանը համաձայնելը յուրատեսակ զիջում է կամ թուլություն, նշել է նա: Հատկապես, երբ սաստկանում է լարվածությունը, հատկապես, երբ տեղի է ունենում ռազմական ակտիվության և ռազմական ինքնաթիռների ու նավերի թվաքանակի մեծացում», - կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ Սթոլթենբերգը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հրաժարվել իր պաշտպանողական հնարավորությունների ամրապնդումից: