ԴԺՀ-ում պետական հեղաշրջում է իրականացվել

14:13     5 սեպտեմբերի, 2015

Չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Անդրեյ Պուրգինը երեկ հեռացվել է պաշտոնից։

«Պատգամավորների նախաձեռնող խումբը գումարել է ԴԺՀ Ազգային խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ 73-ից 70 ձայներով որոշում է ընդունվել հեռացնել Անդրեյ Պուրգինին Ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնից։ ԴԺՀ Ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակի տեղակար Դենիս Պուշիլինը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո Պուրգինին չեն թողել ԴԺՀ։ Պուրգինի կողմնակիցների կարծիքով Պուշիլինը պետական հեղաշրջում է իրականացրել։  


© armedia.am