Ֆրանսիացիները 2017-ի ընտրություններում չեն աջակցի Օլանդին

09:21     7 սեպտեմբերի, 2015

Ֆրանսիացի ընտրողները 2017-ի նախագահական ընտրություններին պատրաստ չեն աջակցել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, գրում է Le Figaro պարբերականը։

Ֆրանսիական հետազոտական IFOP ծառայության տվյալներով՝ գործող նախագահի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 19 տոկոսը։ Այսպիսով՝ Օլանդը կարող է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չանցնել:

«Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կարող է ակնկալել ընտրողների 27 տոկոսի աջակցությունը։ Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նախկին արտգործնախարար Ալեն Ժյուպեն կստանան ձայների 25-ական տոկոս։


© armedia.am