Ավելի քան 5.000 հողատերեր, հիմնականում՝ Բելգիայից և Ֆրանսիայից, և 1000-ից ավելի տրակտոր պաշարել են Բրյուսելի «եվրոպական թաղամասը»՝ ԵՄ ինստիտուտներից և ազգային իշխանություններից պահանջելով սնանկության եզրին գտնվող ֆերմերային տնտեսությունների ֆինանսական աջակցություն, հայտնում է РИА Новости -ն:
Կապված ֆերմերների բողոքի ակցիայի հետ՝ Բրյուսելի ոստիկանությունը նախապես տեղեկացրել է վարորդներին, որ ԵՄ Խորհրդի և Եվրահանձնաժողովի շենք տանող ճանապարհներն արգելափակված կլինեն ցուցարարների կողմից: Նրանք հավաքվել են ԵՄ Խորհրդի շենքի դիմացի հրապարակում: Նշենք, որ այսօր ԵՄ խորհրդում 28 երկրների գյուղատնտեսության նախարարների արտահերթ հանդիպում է նախատեսված՝ քննարկելու եվրոպական ագրոարդյունաբերական արտադրության կաթնային և անասնաբուծական ոլորտներում ճգնաժամային իրավիճակը: