Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

09:43     8 սեպտեմբերի, 2015

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգի եզրափակիչը:

 Եզրափակչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ Գազեմ Գոլամռեզա Ռեզաեի հետ և հաղթեց 3­0 միավորով:

Այսպիսով, Ալեքսանյանը պահպանեց իր չեմպիոնական կոչումը, որը նա նվաճել էր 2014 թվականին` Տաշքենդում:


© armedia.am