Աշխարհում ավելի քան 750 մլն մարդ անգրագետ է, որից 2/3-ը կանայք են։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, փոխանցում է BBC-ն։
Դա նշանակում է, որ մոլորակի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ կարդալ և գրել չգիտի։
«Դպրոցական տարիքի մոտ 250 մլն երեխա գրագիտության հիմք չունեն, 124 մլն երեխաներ ու դեռահասներ պարապմունքների չեն հաճախում»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։
Պան Գի Մունը կառավարություններին և բիզնեսին կոչ է արել միավորել ջանքերն ու հասնել այն բանին, որ համընդհանուր գրագիտությունն ապագայում իրականություն դառնա։