Օբաման սպառնացել է վետո դնել Իրանի հարցով հնարավոր բանաձևի վրա

11:15     9 սեպտեմբերի, 2015

Երեքշաբթի Սպիտակ տունը հաստատել է, որ եթե կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունի բանաձև՝ ընդդեմ Իրանի հետ համաձայնագրի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրա վրա վետո կդնի, հաղորդում է РИА Новости-ն:

«Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը կխանգարի Իրանի հետ գործողությունների համատեղ ծրագրի հաջող իրագործմանը: Եթե նախագահին ստորագրելու համար ներկայացնեն ներկայացուցիչների պալատի թիվ 64 բանաձևը, նա դրա վրա վետո կդնի»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Իրանի հետ համաձայնագրի դեմ թիվ 64 բանաձևը մտցվել է քննարկման կոնգրեսի ստորին պալատի կողմից:


© armedia.am