Յունկերն Ուկրաինայի համար անցագրային ռեժիմի վերացում է խնդրել

21:05     9 սեպտեմբերի, 2015

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խնդրել է ԵՄ-ին Ուկրաինայի հետ առանց անցագրերի ռեժիմ հաստատել:

«Ես խնդրում եմ ԵՄ-ին առանց անցագրերի ռեժիմ ուկրաինացիների համար: Մենք պետք է աջակցենք Ուկրաինայում ժողովրդավարացման գործընթացը»,- ասել է նա, հայտնում է Газета.Ру-ն:

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն առանց անցագրերի ռեժիմի հաստատումն իշխանության բոլոր ճյուղերի համար գերակա է անվանել:

ԵՄ-ն, իր հերթին, անցագրային ռեժիմի վերացումը պայմանավորում է երկրում կոռուպցիայի հետ կապված խնդիրների հաղթահարմամբ: 


© armedia.am