«Ալ-Քաիդան» չի ճանաչում ԻՊ-ին, բայց խոստանում է օգնել

20:00     9 սեպտեմբերի, 2015

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին հայտարարել է, որ կազմակերպությունը չի ճանաչում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

«Մենք չենք ճանաչում այդ խալիֆայությունը»,- հայտարարել է Ալ-Զավահիրին իր ուղերձում, որը տարածել են արմատականները։

Միևնույն ժամանակ, «Ալ-Քաիդայի» առաջնորդը հայտնել է, որ իր կողմնակիցները կպայքարեն ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի դեմ, որն Իրաքում և Սիրիայում պայքարում է ԻՊ-ի դեմ։


© armedia.am