Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լուրջ սխալ է համարում արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի պայմաններ ստեղծելը: Այս մասին նա նշել է Le Figaro-ին տված հարցազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ Մոսկվայի օգնությունն անհրաժեշտ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«Մենք կարծում ենք, որ պետք է թերթենք Մոսկվայի հետ «սառը պատերազմի» էջը։ Ռուսաստանին անհրաժեշտ է ներգրավել ԻՊ-ի դեմ պայքարում: Սակայն դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք այն, ինչ տեղի է ունենում Դոնեցկում»,- ասել է Սարկոզին։
Ֆրանսիայի նախկին նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է վերադառնա G8։ Եվրոպայի և Մոսկվայի միջև երկխոսությունը բխում է երկու կողմերի շահերից, կարծում է Սարկոզին։