Սիրիական զորքերը հետ են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Ջեզալ նավթահանքից, որը գտնվում է Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Այդ մասին հայտնել է Հոմս նահանգի նահանգապետ Թալյալ ալ- Բարազին։ Նրա խոսքով՝ գրոհայիններն, օգտվելով ավազամրրիկից, 2 օր առաջ գրավել են նավթային դաշտը, գրում է ТАСС-ը։
«Դաժան բախումներից հետո սիրիական բանակին հաջողվել է վերադարձնել սիրիական տնտեսության համար կարևոր այդ օբյեկտն իր հսկողության ներքո»,- նշել է ալ- Բարազին։
ԻՊ-ի գրոհայինները, կորուստներ կրելով, հետ են մղվել դեպի Պալմիրա։ Զորքերը հետևում են նրանց Բահյարաթ լեռնային տեղանքում, հայտնել է նահանգապետը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է առնվազն 25 ահաբեկիչ։