ՄԱԿ գերագույն հանձնակատարը քննադատել է Ադրբեջանում քաղհասարակության նկատմամբ ճնշումները

11:48     10 սեպտեմբերի, 2015

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նկատմամբ գործադրվող ճնշումները։

«Չնայած իմ բազմաթիվ կոչերին՝ ուղղված երկրի պետական բարձրագույն մարմիններին, այդ թվում՝ երկրի նախագահին, լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու հետապնդումները շարունակվում են»,- ասել է պաշտոնյան, մեջբերում է Tert.am-ը:

Նա հերթական անգամ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել  են խոսքի ազատության, խաղաղ հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Գերագույն հանձնակատարն անդրադարձել է նաև 2015 ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճռին։

«Իսմայիլովան երկրում անկախ ձայները ճնշելու վերջին օրինակն է: Ադրբեջանական իշխանություններն արդեն բանտարկել են մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների՝ ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսները, Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին, Ռասուլ Ջաֆարովը», - ասել է Ռաադ ալ-Հուսեյնը:


© armedia.am