Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին

19:22     10 սեպտեմբերի, 2015

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: 

2015 թվականի հունվար–օգոստոս ամիսներին քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական ծրագրերում:

Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել 1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։

Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաև մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ:


© armedia.am