«Իսլամական պետությունը» քիմիական զենք է արտադրում. ԶԼՄ-ներ

11:48     11 սեպտեմբերի, 2015

ԱՄՆ իշխանությունները «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին կասկածում են Սիրիայի և Իրաքի տարածքում քիմիական զենքի ստեղծման և կիրառման մեջ։

Հետախուզությունը գրանցել է իպրիտի (մանանեխի գազ) կիրառման առնվազն 4 դեպք սիրիա-իրաքյան սահմանի երկու կողմերում։ Այս մասին BBC-ին հայտնել է ամերիկացի պետծառայողը, ով ցանկացել է անհայտ մնալ։

Իպրիտը կիրառվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութի մեջ։ Ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ գրոհայինները կարող են զբաղվել արգելված քիմիական նյութերի կիրառմամբ։


© armedia.am