Ղարաբաղյան հակամարտությունը և Աբրահամ Լինքոլնը

10:19     11 սեպտեմբերի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter­-ի իր էջերում՝ այն նշելով  «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» (#NKpeace #leadershipNagorno­ #Karabakh #caucasus) հեշթեգերով:

«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք­-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ», - գրել է ամերիկացի համանախագահը:


© armedia.am