Բաղրամյան պողոտան կրկին փակ է

22:00     11 սեպտեմբերի, 2015

Բաղրամյան պողոտան կրկին փակ է: Այն նորից փակել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները և համակիրները: 

Երթով Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա շարժվող ցուցարարներին պողոտայի սկզբնամասում փորձեցին կանգնեցնել ոստիկանական ուժերը, սակայն նրանց դա չհաջողվեց: 

Ավելի վերևում, ճիշտ այն հատվածում, որտեղ երկու ամիս առաջ նույն նախաձեռնության անդամները փակել էին Բաղրամյան պողոտան,  ցուցարարներին դիմավորեց ավելի խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:

Երթի մասնակիցներին կոչ արեցին նստել Բաղրամյան պողոտայում՝ «նստացույց» վանկարկելով:


© armedia.am