Վեսթմինսթերյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման կարգ կկատարվի՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու կայքի հաղորդմամբ՝ ոգեկոչման կարգն անցկացվելու է Ամենայն Հայոց Գարեգին 2-րդի հայրապետությամբ և Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթինն Ուելբիի մասնակցությամբ: