Սահակաշվիլի. Ուկրաինան ղեկավարվում է ստվերային կառավարության կողմից

10:31     13 սեպտեմբերի, 2015

 

 

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) 12-րդ ամենամյա հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ուկրաինան ըստ էության ղեկավարվում է ստվերային, զուգահեռ կառավարության կողմից, հաղորդում է Ինտերֆաքսը: Սահակաշվիլիի խոսքերով, օլիգարխները Ուկրաինային տիրում են որպես իրենց սեփական ընկերության, գրում է Mk.ru-ն:

Սահակաշվիլին նկատել է նաև, որ կառավարությունում կան ռեֆորմատորներ, սակայն օլիգարխներն ունեն իրենց դատախազները, դատավորները, ռազմականացված խմբերը, զրահատեխնիկա, զինամթերք և նրանց վճարում են, քանի որ կառավարությունը չի կարող նրանց վճարել:


© armedia.am