Ըստ նախնական տվյալների՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը, այս մասին հայտնում է Artsakh Press-ը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջի տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:
Մինչդեռ քաղաքապետի մյուս թեկնածու՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող:
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: