Այսօր հյուսիսարևելյան Սիրիայի Հասակա քաղաքում մոտ 30 մարդ է զոհվել երկու ավտոմեքենաների ռմբակոծման արդյունքում, հաղորդում է Sputnik News-ը:
Ըստ աղբյուրի` երկրորդ պայթյունը հաջորդել է առաջինին հենց քաղաքի կենտրոնում ընդամենը կես ժամ տարբերությամբ:
Բացի տասնյակ զոհերից, կան նաև բազմաթիվ վիրավորներ, նրանցից շատերը խիստ ծանր վիճակում: