Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (HDP) դատապարտել է թուրքական ոստիկանական ուժերին հարձակման ժամանակ իր պատգամավորներին ֆիզիկական վնասվածքներ հասցնելու համար: Այս մասին գրում է թուրքական Hurriyet կայքը:
«Թուրքիան այսօր ընդգրկվել է բռնության մեծ պարույրի մեջ ԱԶԿ-ի պատճառով, որը ընտրությունների ժամանակ չկարողացավ հասնել ցանկալի արդյունքների: Իր իշխանությունը պահպանելու մտահոգությունների պատճառով ԱԶԿ-ը Թուրքիային գրեթե նետել է կրակի մեջ», - սեպտեմբերի 14-ին գրավոր հայտարարության մեջ նշել են HDP կուսակցության համանախագահներ Իդրիս Բալուկեն և Պերվին Բուլդանը: