Ադրբեջանը դադարեցնում է իր մասնակցությունը «Եվրանեսթ»-ին

10:19     15 սեպտեմբերի, 2015

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձևի կապակցությամբ դադարեցնում է ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում և «Եվրանեսթ» Խորհրդարանական վերհաժողովում իր մասնակցությունը: Այս մասին փոխանցում է 1news.az-ը՝ հղումով երկրի խորհրդարանի համապատասխան հայտարարությանը: 

Հաղորդվում է, որ խորհրդարանը խորհուրդ է տվել կառավարությանը վերանայել նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին երկրի մասնակցության հարցը:

Կառավարությանը նաև խորհուրդ է տրվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցների սահմանման դեպքում արգելել հակաադրբեջանական ելույթներով հանդես եկող անձանց մուտքն Ադրբեջան:


© armedia.am