Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասն կարծում է, որ արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան հիմնական քաղաքական ուժը կդառնա առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС -ը, նա հայտարարել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Համոզված եմ, որ ՍԻՐԻԶԱ-ն թիվ մեկ քաղաքական ուժը կդառնա առաջիկա ընտրություններում: Եթե մենք բացարձակ մեծամասնություն ստանանք, մեզ, միևնույն է, հարկավոր կլինեն գործընկերներ: Իսկ եթե դա մեզ չհաջողվի, մենք աչքի առաջ ունենք քաղաքական գործիչների և կուսակցությունների, որոնց հետ պատրաստ ենք իրագործել ծրագրվածը», - հայտնել է Ցիպրասը:
Ցիպրասի կարծիքով՝ Հունաստանը ռեցեսիան կհաղթահարի 2016 թվականի առաջին կեսին, իսկ կապիտալների նկատմամբ հսկողության սահմանման հետևանքների հաղթահարումից հետո երկրի տնտեսությունը կվերադառնա աճի: