Լևոն Հայրապետյանն ազատվել Է տնային կալանքից

15:41     16 սեպտեմբերի, 2015

«Քննիչի որոշմամբ` Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է իր աղբյուրը` պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել տնային կալանքի՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի լրանալու հետ կապված:

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին մյուս գործով (որն ստացվել է Բաշկիրիայից սենատոր Իգոր Իզմեստևի մորից)՝ անցյալ տարվա սեպտեմբերից: Երկրորդ գործով գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերդարձնելով լրացուցիչ քննության:

Դրանով իսկ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը ռուսական օրենսդրությամբ սահմանված է 12 ամիս:


© armedia.am