Իրանի բարձրաստիճան պաշտոնյա. ամերիկյան ռազմակայանները գտնվում են Իրանի հրթիռների թիրախում

20:30     16 սեպտեմբերի, 2015

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ամերիկյան ռազմակայանները գտնվում են Իրանի հրթիռների թիրախում, հայտնում է «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ գեներալ Սալամին մասնավորապես նշել է. 

«Այն ռազմակայանները, որտեղ տեղակայված կործանիչները կարող են հասնել Իրանի օդային սահմանին, գտնվում են մեր հրթիռների թիրախում: Երկրի սահմաններից դուրս ընթացող ցանկացած զարգացում, որը կարող է սպառնալով Իրանի անվտանգության միջավայրին, շուրջօրյա ռեժիմով վերահսկվում է: Մենք այնպիսի բալիստիկ հրթիռ ունենք, որից գուցե միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն»:


© armedia.am