Հնդիկները ի նշան բողոքի՝ վարչապետին մազեր ու եղունգներ են ուղարկում

11:50     17 սեպտեմբերի, 2015

Վարչապետ Նարենդրա Մոդիին իրենց մազերն ու եղունգներն են ուղարկել` ի նշան բողոքի նրանց կարծիքով իրենց հասցեին վիրավորական արտահայտության, գրում է BBC-ն:

Նշվում է, որ վերջին օրերին վարչապետը մոտ 50 պարկ նամակ է ստացել` ի տարբերություն սովորական 2-3-ի: Նման ակցիայի համար առիթ է հանդիսացել վարչապետի վեճը բիհարցի քաղաքական գործիչ Նիտիշ Կումարի հետ:

Վարչապետն ասել է, թե բիհարցի քաղաքական գործչի «քաղաքական ԴՆԹ-ի հետ մի բան այն չէ»: Կումարն էլ իր հերթին, դա նահանգի ամբողջ ժողովրդի նկատմամբ հարձակում է անվանել: Նրա կարծիքով` Մոդին Բիհար նահանգի բնակիչներին փաստացիորեն մեղադրում է` կապված սխալ ԴՆԹ-ի հետ: Ուստի Կումարը նահանգի բնակիչներին կոչ է արել վարչապետին մազերի և եղունգների օրինակներ ուղարկել փորձաքննության համար:


© armedia.am