Բեռլուսկոնին «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել Ուկրաինայում

15:54     17 սեպտեմբերի, 2015

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երեք տարի ժամկետով «անցանկալի անձ» (պերսոնա նոն գրատա) է ճանաչել՝ Ղրիմ այցելելու պատճառով: Ըստ հաղորդագրության՝ նման որոշումը կայացվել է՝ ելնելով Ուկրաինայի անվտանգության շահերից։ 

«Իտալիայի քաղաքացի Սիլվիո Բեռլուսկոնիի մուտքն Ուկրաինայի տարածք արգելվել է 3 տարի ժամկետով՝ ելնելով պետական անվտանգության շահերից»,- ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բեռլուսկոնին այցելել էին Ղրիմ։ 


© armedia.am