Պորոշենկոն կմեկնի Մեծ Բրիտանիա

21:33     17 սեպտեմբերի, 2015

Ինչպես հայտնում են  Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից՝  Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն մտադիր է այցելել Մեծ Բրիտանիա, ինչպես նաև  հանդիպել այդ  երկրի վարչապետ  Դեյվիդ Քեմերոնի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Պորոշենկոն հանդիպել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Յուդիտ Գոֆի հետ: Հանդիպման ընթացքում Պորոշենկոն կարևորել է համակարգային բարեփոխումների և  եվրոպական ինտեգրման առաջընթացի՝ մասնավորապես, ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի հաստատման գործընթացում Մեծ Բրիտանիայի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու դերը:  


© armedia.am