Freedom House-ը Ադրբեջանում սպասվող ընտրությունների մասին

20:10     17 սեպտեմբերի, 2015

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը`Ադրբեջանի սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել:

«Նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են խոսում»,- նշել է կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը։

Կալինգերտը նաև հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականները հանուն Ադրբեջանի ժողովրդի պաշտպանության պետք է կոչ անեն Ալիևի կառավարությանը բացատրություններ տալ իր գործողությունների համար և հնարավորություն ստեղծել բազմակողմանի, հուսալի դիտորդական առաքելություն իրականացնելու համար:


© armedia.am