Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կարող է անցկացվել դեկտեմբերի սկզբին

13:50     18 սեպտեմբերի, 2015

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Պետք է ժամկետների մեջ տեղավորվենք: Կա սահմանված կարգ, որով բարեփոխումների հայեցակարգը դրվում է հանրաքվեի ԱԺ քննարկումներից հետո: Հավանաբար դա կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակում», - ասել է Բաղդասարյանը:


© armedia.am