ՄԱԿ. Խաղաղության միջազգային օրը 24 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները

11:44     19 սեպտեմբերի, 2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների բոլոր մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրը, այդ մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ «Ես կոչ եմ անում հակամարտող բոլոր կողմերին վայր դնել զենքը և պահպանել հրադադարի ռեժիմը։ Ես կոչ եմ անում դադարեցնել սպանություններն ու ավերումը և պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն ամուր խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։ Նա նաև հիշեցրել է 2015 թվականին միջազգային օրվա թեման՝ «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը հանուն խաղաղության։ Գլխավոր քարտուղարը նաև հրավիրել է ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին միանալ այդ կոչին և «ջանաբար աշխատել՝ սեպտեմբերի 21-ին 24- ժամյա հրադադարի հասնելու համար»։


© armedia.am