Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:
Պատասխանելով «Ազատության» հարցին` դեսպանը նշեl 1․ «Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի առջև փակ չեն»։
Քիսլերն ավելացրել է, որ այժմ նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում, և համոզմունք է հայտնել, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։
Դեսպանը դժվարացավ նոր փաստաթղթի ստորագրման ժամկետներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եվրամիության կողմից այս ուղղությամբ արվում է հնարավորը: Գերմանիան` որպես Եվրամիության անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանա հնարավորինս շուտ»,-ասել է Մաթիաս Քիսլերը: