Ալեքսիս Ցիպրասը կհանդիպի Բարաք Օբամային

14:35     21 սեպտեմբերի, 2015

Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից՝  հունական ձախակողմյան «SYRIZA» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն առաջիկա օրերին նախատեսում է այցելել Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ի ամենամյա ընթացող գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ սկսելու նպատակով: Այս մասին հաղորդում է  Sputnik News- ը:

Հարկ է նշել, որ Ցիպրասը Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո այսօր երդում է տալու և ստանձնելու վարչապետի պաշտոնը:


© armedia.am