Հասան Ռոհանի: Ամերիկայի և Իրանի միջև թշնամանքը մոտակա ժամանակներս չի կարող ամբողջությամբ անհետանալ

17:50     21 սեպտեմբերի, 2015

Ամերիկայի և Իրանի միջև տասնամյակներ գոյություն ունեցող թշնամանքը մոտակա ժամանակներս չի կարող ամբողջությամբ անհետանալ: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Lenta.ru-ն:

 «Կարևորն այն է՝ ո՛ր ուղղությամբ ենք մենք շարժվում: Շարժվում ենք մենք թշնամանքը խստացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք արել ենք առաջին քայլերը՝ թշնամությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է Ռոհանին։

Անդրադառնալով Թեհրանում հնչած  «մա՛հ Ամերիկային» բացականչություններին՝  Ռոհանին նշել է, որ այդ կարգախոսները, որոնք հաճախ հնչեցվում են ուրբաթօրյա աղոթքների ժամանակ, վերաբերում են ԱՄՆ-ի վարած նախկին քաղաքականությանը։


© armedia.am