Բեռլինը պատրաստ է աշխատել Հունաստանի նոր կառավարության հետ

19:00     21 սեպտեմբերի, 2015

ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը   երկուշաբթի Բեռլինում լրագրողներին հայտնել է,  որ Գերմանիան պատրաստ է աշխատել Հունաստանի նոր կառավարության հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք, իհարկե, կաշխատենք Հունաստանի նոր կառավարության հետ, այդ առաջարկը պահպանվում է մեր կողմից», - ասել է Զայբերտը:

Նրա խոսքերով՝ ինչ-որ հստակ մեկնաբանություն տալու համար դեռևս վաղ է, պետք է առաջին հերթին սպասել նոր կառավարության ձևավորմանը:


© armedia.am