Նախագահ Պուտինի՝ այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելուց օրեր առաջ , ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահին, եթե վերջինս նույնպես ցանկանա հանդիպել նրան: Այս մասին հաղորդում է Sputnik News- ը:
«Դուք գիտեք, որ ես արդեն ասել եմ, որ հարաբերությունները շատ կարևոր են բիզնեսում, դրանք որքանով որ կարևոր են գործարքներ կնքելիս, այնքանով էլ կարևոր են երկրի համար: Եվ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լավ հարաբերությունների մեջ լիներ Պուտինի հետ, ապա դա հիանալի կլիներ», - ասել է Թրամփը: