Ամեն տարի այս օրը՝ սեպտեմբերի 22-ին, բազմաթիվ երկրներում նշվում է «առանց ավտոմեքենայի» համաշխարհային օրը (World Day Without Car): Այն նպատակ ունի քարոզել ոտքով կամ հեծանիվով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու գաղափարը: Օրվա գլխավոր կարգախոսն է. «Քաղաքը՝ որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»:
Ըստ Celend.ru-ի, չափազանց մեծ քանակությամբ ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Արդեն բավական վաղուց սա գլոբալ խնդիր է դարձել: Ավտոտրանսպորտը քայքայում է մոլորակի կենսոլորտը, ինչպես նաև մարդուն. ըստ հաշվարկների, ամեն օր ավտոմեքենաներն ավելի քան 3.000 մարդու են սպանում:
Չնայած այս ամենին՝ մեքենաների արտադրության տեմպերը շարունակում են աճել: Ավտոմեքենան ամենաշատ գովազդվող առաջնային ապրանքներից է: