Աբասը նախազգուշացրել է Իսրայելի դեմ նոր ապստամբության հնարավորության մասին

09:18     23 սեպտեմբերի, 2015

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է նոր ինտիֆադի` Իսրայելի դեմ ապստամբության վտանգի մասին, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ Աբասը կոշտ քննադատության է ենթարկել իսրայելցիների քաղաքականությունը` Տաճարի լեռան սրբավայրերի և Երուսաղեմի հին մասում գտնվող Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ:

«Դա շատ վտանգավոր է: Եթե դրությունը չփոխվի, ապա դրա միակ այլընտրանքը կլինի քաոսն ու ինտիֆադը, որոնք մենք չենք ցանկանում: Մենք կարծում ենք, որ խաղաղության միակ ուղին բանակցություններն են»,-հայտարարել է Աբասը:

Պաղեստինցիները կարծում են, որ Իսրայելը ցանկանում է փոխել Տաճարի լեռան կարգավիճակը և արգելել մուսուլմանների մուտքն Ալ-Աքսա մզկիթ:


© armedia.am