Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է նոր ինտիֆադի` Իսրայելի դեմ ապստամբության վտանգի մասին, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ Աբասը կոշտ քննադատության է ենթարկել իսրայելցիների քաղաքականությունը` Տաճարի լեռան սրբավայրերի և Երուսաղեմի հին մասում գտնվող Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ:
«Դա շատ վտանգավոր է: Եթե դրությունը չփոխվի, ապա դրա միակ այլընտրանքը կլինի քաոսն ու ինտիֆադը, որոնք մենք չենք ցանկանում: Մենք կարծում ենք, որ խաղաղության միակ ուղին բանակցություններն են»,-հայտարարել է Աբասը:
Պաղեստինցիները կարծում են, որ Իսրայելը ցանկանում է փոխել Տաճարի լեռան կարգավիճակը և արգելել մուսուլմանների մուտքն Ալ-Աքսա մզկիթ: