Սփյուռքահայ փաստաբանների Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում հայերի հանդեպ ատելություն սերմանող հայտարարություններն ու «Արմեն» որբանոցի նկատմամբ հարձակումները։
«Ակօսը»-ի փոխանցմամբ՝ այդ առիթով միության ներկայացուցիչները նամակ են հրապարակել: Արտերկրում Թուրքիայի դեսպանատներ ու հյուպատոսարաններ ուղարկված նամակում նրանք կոչ են անում խստորեն դատապարտել նման երևույթները։
Միությունը նամակներ է ուղարկել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հունաստանում, Իսպանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Կոլումբիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խնդրելով հայերի հանդեպ սադրանքների դրդողներին զսպող կոչով հանդես գալ:
Միության ղեկավար Հարի Տիգրանյանի հեղինակած նամակում խոսվում է «Արմեն» որբանոցի ապամոնտաժման դեմ պայքարողների հանդեպ իրականացված երկու հարձակումների, Ջիզրեի ոստիկանության՝ բարձրախոսով հնչեցրած կոչի, որում բոլորին «հայ լինելու» համար էին մեղադրում։