Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ժամանել եմ Նյու Յորք` հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում», - նշել է Ուորլիքը: