Թուրքական կործանիչները ռմբակոծել են ՔԲԿ-ի դիրքերը

23:48     24 սեպտեմբերի, 2015

Ինչպես հայտնել են Թուրքիայի գլխավոր շտաբից՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում օդային գործողություններ իրականացնելիս թուրքական կործանիչները ոչնչացրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)  դիրքերը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Հայտարարության համաձայն՝  օդային հարվածների ընթացքում ոչնչացվել են ՔԲԿ-ի՝ Հաքքարի նահանգի Դագլիջա շրջանում նախօրոք հայտնաբերված ապաստարանները: 


© armedia.am