Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդ օրը Պուտինը ելույթ կունենա Վեհաժողովում, կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Օբամայի հետ հանդիպելուց առաջ Պուտինը կհանդիպի նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Առաջնորդների բանակցությունները կանցկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: